slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Լույս է տեսել Փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի հերթական աշխատությունը

News_Image

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի հերթական աշխատությունը՝ մենագրությունը, որը նվիրված է ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննության իրավական հիմքերի վերլուծությանը և կատարելագործման ուղիներին:

Մենագրության հեղինակը քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանն է: Աշխատությունում մասնավորապես, լուսաբանված է հանցավորությունը պայմանավորող իրավական բնույթի գործոնները և դրանց կանխարգելման միջոցները, քրեաբանական փորձաքննության էությունը և տեսակները, նորմատիվ իրավական ակտերի քրեաբանական փորձաքննության վերաբերյալ տեսական մոտեցումները, միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված են փորձաքննության իրավական հիմքերի վերլուծության արդյունքները, գործող իրավակարգավորումներում առկա բացերը, դրանց շտկման և նոր կարգավորումների իրականացման առաջարկություններ:

Հրատարակությունն օգտակար կլինի քրեաբանության հարցերով հետաքրքրվող մասնագետների համար:

15 March 2024